Armenian text to speach

ԿՄԵԿՆԵՆ ՎԱՐՇԱՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մարզիչներ Արշակ Պետրոսյանի եւ Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ Ծաղկաձորում պատրաստվում են նոյեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում սկսվող Եվրոպայի թիմային առաջնությանը:
«Ժողովուրդ»-ը կապվեց Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Հայրապետյանի հետ, որը նշեց, որ հավաքականի կազմում փոփոխություններ չկան՝ Էլինա Դանիելյանն է, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ ինքը։ Տեղեկացանք նաեւ, որ Աննան դեռեւս գրոսմայստերի նորմա չի լրացրել եւ այս մրցաշարում ձգտելու է բարելավել վարկանիշը։ Պարապմունքները շարունակում են ընթանալ, թիմը լավ տրամադրությամբ է նախապատրաստվում Եվրոպայի թիմային առաջնությանը։ Պարզեցինք նաեւ, որ Աննան ամռանն ամուսնացել է:
Հավելենք, որ տղամարդկանց թիմը վերոնշյալ մրցաշարի ավարտից մի քանի օր անց կմասնակցի նաեւ Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությանը:




Լրահոս