Armenian text to speach

Պատկառելի ունեցվածք դիզած պատգամավորի ընտանիքը ևս բյուջեից փոխհատուցում է պահանջել և ստացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանի ծնողների տունը եւս տուժել էր Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով. վնասվել էր նրանց գույքը: Պատգամավորի ընտանիքը պահանջել էր պետբյուջեից փոխհատուցել իրենց կրած մի քանի հարյուր հազար դրամի վնասները, ինչպես մնացած` անապահով ընտանիքների դեպքում: Ու սա այն դեպքում, երբ Պետոյանը պատգամավոր դառնալիս 2012-ին հայտարարագրել է անշարժ գույք՝ իր հողամասով, երկու ավտոմեքենա` «TOYOTA LAND CRUISER» եւ «BMW X5» մակնիշների, երկու ընկերության բաժնեմաս, 60 հազ. դոլար եւ 40 մլն դրամ դրամական միջոց:

2015-ին դրամական միջոցները եղել են 140 մլն դրամ եւ 106 հազ. դոլար: Ամսական 520 հազար դրամ աշխատավարձից բացի՝ 2015-ին հայտարարագրել է 28 մլն դրամի եկամուտ: Բայց, չնայած այս ունեցվածքին, Պետոյանի ծնողները եւս պետբյուջեի սուղ միջոցներից օգնություն են ստացել, ինչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հաստատեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը»: Հիշեցնենք, որ Արթիկում ջրհեղեղի հետեւանքով տուժած բնակիչները ֆինանսական աջակցություն ստացել են ՀՀ կառավարության եւ Արթիկի զարգացման հիմնադրամի կողմից:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս