
Քիչ առաջ «Սասնա ծռերի» անդամ, ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորված Պավել Մանուկյանի դուստրը` Ասպրամ Մանուկայնը, ArmLur.am-ին հայտնեց, որ հոր և եղբոր կյանքերին վտանգ չի սպառնում: Պավել Մանուկյանը, մեր զրուցակցի փոխանցմամբ, կարողանում ինքնուրույն` առանց շնչառական ապարատի, շնչել:
Ասպրամի փոխանցմամբ` տեսակցությունները շարունակվում են արգելված մնալ:
Հիշեցնենք,որ «Սասնա ծռեր» խմբի երկու անդամները Պավել և Արամ Մանուկյանները ազդրից հրազենային վնասվածքով հոսպիտալացվել էին: