ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում սեփականության իրավունքի պետական գրանցումը. ո՞րն է վերջինիս իմաստը:

Գեւորգ Խառատյան (37 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը որոշակի տեսակի գույքի նկատմամբ իրավունքի ծագման պահ է համարում տվյալ իրավունքի պետական գրանցման պահը: Անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում չունեցող իրավունքը՝ սեփականություն, վարձակալություն, գրավ եւ այլն, չի ճանաչվում: Իրավունքի պետական գրանցումը տվյալ իրավունքի պաշտպանության երաշխիքներից մեկն է: Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չունեցող անձը տվյալ գույքի հետ կապված որեւէ օրինական գործարք կատարել չի կարող:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվական գրասենյակ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Հասկանալի է, որ գույքի պետական գրանցումը պարտադիր բնույթ է կրում՝ հետագայում այն բոլոր առումներով տնօրինելու համար: Սակայն Հայաստանում, ինչպես հայտնի է, քիչ չեն դեպքերը, երբ անգամ պետականորեն գրանցված գույքը տնօրինելու հարցում քաղաքացիները խնդիրներ են ունենում: Էլ չասած` գույքի առքուվաճառքի հետ կապված աղմկահարույց խոշորամասշտաբ խարդախությունների դեպքերը:




Լրահոս