Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա աշնանը Բաքվում, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ ընթացիկ տարվա աշնանը»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը մեջբերում է թուրքական դիվանագիտական աղբյուրի խոսքը:
Աղբյուրի խոսքով՝ հանդիպման ամսաթիվն ու ծրագիրը ճշտվում են:
«Կապված այն բանի հետ, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում, հանդիպման ծրագիրը պետք է որոշի պաշտոնական Բաքուն»,-ասել է դիվանագիտական աղբյուրը:
Աղբյուրը նաև նշում է, որ «պաշտոնական Անկարան մեծ նշանակություն է տալիս եռակողմ համագործակցությանը»: