
hraparak.am-ը գրում է, որ այսօր առավոտյան վաղ` լուսադեմին, Գյումրիում կրակոցներ են հնչել: Արդեն ժամը 09.00-ի մոտ հայտնի է դարձել, որ Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկից ռուս զինվորական է փախել իրեն ամրակցված զենքով:
Գյումրու մի շարք հիմնարկությունների, դեղատների եւ հանրային սպասարկման օբյեկտների աշխատողներին հատուկ զգուշացվել է այդ մասին եւ ցույց տրվել փախած զինվորականի լուսանկարը: Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքեց տեղեկությունը` հավելելով, որ տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ զինծառայողի փախուստի մասին լուրերը ևս կեղծ են: