![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/67534582-5031-4286-84df-0e950ea65cc3.jpg)
«Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ձերբակալվել է քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նշվում է նաև, որ նրա շահերը կպաշտպանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հավելենք, որ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ Նա այժմ պահվում է ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում:
Հիշեցնենք, որ Ենիգոմշյանը նախօրեին էր բերման ենթարկվել ԱԱԾ: