Ինչպես հայտնի է` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է այսօր հրավիրել արտահերթ նիստ, որի համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ է արել պատգամավորներին ստորագրել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի տակ, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել քննարկումները: Նշենք, որ այս պահի դրությամբ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ համաձայնել է ստորագրել 14 պատգամավորներ: Նրանք են Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Տիգրան Ուրիխանյան: Դեռևս անհրաժեշտ է ևս 3օ պատգամավորի ստորագրություն: