
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Սիրիայի իշխանությունների հետ համատեղ մասշտաբային հումանիտար օպերացիա սկսել Հալեպում: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:
«ՌԴ նախագահի հանձարարականի համաձայն՝ այսօր սիրիական կառավարության հետ համատեղ կսկսվեն Հալեպի խաղաղ բնակչությանը հումանիտար աջակցության տրամադրման աշխատանքները»,-հայտարարել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ սիրիական իշխանությունների հետ համատեղ հակամարտող կողմերի հաշտեցման հարցով ռուսական կենտրոնը մի քանի միջանցք կբացի Հալեպից խաղաղ բնակիչների և զինյալների դուրսբերման համար: Քաղաքացիական բնակչությանը խոստացել են սնունդ և բուժօգնություն տրամադրել: