Դավութօղլուն պատմել է ռուսական Սու-24-ը խոցելու իր հրամանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ինքն է 2015թ. նոյեմբերին հրաման արձակել խոցել ռուսական Սու-24 ինքնաթիռը՝ նշելով, որ հրամանը կատարվել է գլխավոր շտաբի ցուցումների համաձայն, գրում է Hurriyet-ը:

«Մեր պետության կանոնների համաձայն՝ վարչապետը սահմանում է կրակ բացելու կանոնները: Ես հրաման եմ արձակել հոկտեմբերի 10-ին»,-NTV հեռուստաալիքի եթերում ասել է Դավութօղլուն:

Նա նաև հավելել է, որ «ճիշտ չէ 8 ամիս անց բարձրացնել այդ հարցերը»:

«Եթե դա տեղի ունենար ներկա պահին, ապա ես կստանձնեի քաղաքական պատասխանատվությունը»,-ընդգծել է Թուրքիայի նախկին վարչապետը:




Լրահոս