ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացված ստուգումների ժամանակ համադրվել են սննդամթերքի զանգվածները սննդի մատյանում առկա տվյալների հետ, որի արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ՝ սննդի ավելցուկ և պակասորդ:
Բացի այդ, ստուգվել են նաև հիշյալ հիմնարկի տնտեսական ապրանքների տեսակային և քանակական առկայությունը, որի արդյունքում ևս ի հայտ են եկել բազմաթիվ անհամապատասխանություններ:
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: