
Ոստիկանության ՊՊԾ գնդում դեռևս շարունակում է մնալ Շտապօգնության երեք աշխատակից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Վերջինիս փոխանցմամբ` ներսում գտնվողների հետ կապ հաստատել հաջողվել է, իրենք նորմալ վիճակում են, սակայն տարածքից դեռևս չեն կարողանում դուրս գալ: Ստեփանյանը հավելեց, որ գնդի գրավումից մինչ օր զինյալներին պատշաճ բուժօգնություն է տրամադրվել:
«Չեն թողնում, որ դուրս գան, մնացածը հանգիստ է: Եթե խոսքը անընդմեջ բուժօգնության մասին է, ապա մի օր և մի րոպե բուժօգնություն չի դադարել: Մենք անընդհատ ամբողջ այդ տարածքում հերթապահում ենք և տարածքում միշտ մեքենան կանգնած է», – նշեց նա: