
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն աշխատանքից ազատել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության պետ Անդրեյ Բելյանինովին, փոխանցում է Lenta.ru-ն:
Բելյանինովին ազատելու մասին հուլիսի 28-ի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում:
Բելյանինովը գլխավորում է ՌԴ դաշնային մաքսային ծառայության պետի պաշտոնը 2006թ. մայիսից: Դրանից առաջ նա աշխատել է ՆԳՆ հետախուզության վարչությունում, գլխավորել է «Ռոսոբորոնէքսպորտ»-ը:
Նրա տանն անցկացված հետախուզության ընթացքում մոտ 60 միլիոն ռուբլի է հայտնաբերվել: Բացի այդ, մեծ քանակությամբ ոսկի է առգրավվել: