
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Իհսան Ույարը հրաժարական է տվել, գրում է Haber7-ը:
Բացի այդ, հրաժարական է տվել Թուրքիայի ցամաքային զորքերի զինավարժության և դոկտրինայի պետ Քամիլ Բաշօղլուն:
Նախնական տվյալներով՝ հրաժարականների պատճառը վերոնշյալ բարձրաստիճան զինվորականների՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածությունն է եղել: