Արմեն Մկրտչյանը բերման է ենթարկվել հուլիսի 20-ին տեղի ունեցած բախումները կազմակերպելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Խորենացու փողոցում բոլոր գտնվողները` առանց բացառության, բերման էին ենթարկվում: Բերման ենթարկվածժների թվում էր նաև «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյան: ArmLur.am-ը հետ զրույցում Մկրտչյանը հայտնեց. «Ես ուղղակի մոտենում էի Խորենացու փողոց` ոստիկանական պատի մոտ: Այնտեղից տարան առանց որևէ բան ներկայացնելու: Այդտեղից մի քանի տասնյակ մարդու տարան Երևանյան լճի մոտ գտնվող ինչ-որ զորամաս, որտեղ դիմակներով և ավտոմատներով մարդիկ էին մեզ հսկում, հետո խուզարկություն իրականացրեցին: Ինչ-որ զենք էին փնտրում, բնականբար, չգտան»:

Այնուհետև մեր զրուցակիցը հավելեց, որ մի քանի ժամ պահելուց հետո իրեն և ևս չորս հոգու տարել են Քննչական կոմիտե, որտեղ նրանց տեղեկացրել են, որ կասկածվում են հուլիսի 20-ին տեղի ունեցած միջադեպի, բախումների կազմակերպման մեջ և որպես վկա` հարցաքննության են ենթարկել:

«Հանրահավաքը ավարտվելուց հետո մոտավորապես գիշերը ժամը 02.00-ին միայն նոր մեզ բաց թողեցին»,- ասաց նա:

Արմեն Մկրտչյանը նշեց նաև, որ իր հետ բերման են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին, Անդրեաս Ղուկասյանին, Եղիշե Պետրոսանին:

«Իմ տեղեկություններով բոլորին էլ բաց են թողել: Մեզ այդքանիս առանձին են տարել: Ավելի երկար պահեցին, քան մնացած բերման ենթարկվածներին և ավելի ուշ բաց թողեցին»,- եզրափակեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս