
Լեհաստանում պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կորցրել է գիտակցությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեսագրությունը հրապարակել է Associated Press գործակալությունը:
Հաղորդվում է, որ դրանից հետո Հռոմի պապը ելույթ է ունեցել հավաքված հավատացյալների առջև:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Լեհաստան, որտեղ հուլիսի 26-31-ն անցկացվում է «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համաժողովը: