«Այս ծրագրի գործարկման պայմաններում ընտրողների ցուցակում որեւէ մահացած ուղղակի հնարավոր չէ, որ լինի, բացառվում է դա»:
Ինչպիսի ուրախություն եւ ինչպիսի առաջընթաց: Նոր ներդրված էլեկտրոնային համակարգի շնորհիվ այսուհետ կազատվենք գոնե մի գլխացավանքից. ընտրատեղամասերում այլեւս անիմաստ ու զարհուրած չենք փնտրի մեր մահացած տատիկ-պապիկներին, որոնք, ըստ ընտրացուցակների, քիչ առաջ եկել քվեարկել էին, այդպիսով նաեւ մեզ կազատենք ավելորդ վախերից: Բայց դա կլինի միակ օգուտն այդ նոր համակարգից, քանի որ ընտրություններ կեղծողների համար խնդիր չէ մեկ մեթոդը փոխարինել մի այլ ավելի կատարելագործված մեթոդով: Սակայն հակված ենք կարծելու, որ այս հայտարարությունը պարզապես խոսքերի ամբողջություն է եւ վերջ: