
ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին իշխանության և «Սասնա ծռերի»` ՊՊԾ գնդի տարածքում մնացած անդամների միջև բանակցություններ են ընթանում: Այսօրվա լռությունը կապված է դրա հետ:
Բանակցությունների արդյունքները կողմերը չեն շտապում կանխատեսել: Մեզ հայտնի դարձավ, որ հիմնական մասը վերաբերում է պատանդառված բուժաշխատողների ազատ արձակմանը:
Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ երեկ «Սասնա ծռերը» պայման են ներկայացրել, որ բժիշկներին ազատ կարձակեն, եթե իրենց մոտ գնա Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը վերջնաժամկետ է ներկայացրել, որպեսզի խմբի անդամները հանձնվեն. «Ժամանակ դեռ կա, բայց քիչ»,- ասվում է ԱԱԾ հայտարարությունում:
Ինչպես հայտնի է, այսօր Նախագահական նստավայր է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանից նոր հրահանգ ստանալու նպատակով: