Eurasia Mobile Challenge մրցույթ. 20 000 դոլար մրցանակ և մասնակցություն Բջջային կապի համաշխարհային կոնգրեսին Բարսելոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը շարունակում է «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի համար մասնակիցների գրանցումը։ «Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի «ՎիմպելԿոմ»-ի նախաձեռնությամբ «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում:

Մրցութի նպատակն է ներգրավել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ովքեր կարող են առաջարկել թվային, big data-ին, ամպային տեխնոլոգիաներին և М2М-ին վերաբերող  մոտեցումներ կամ արդեն  պատրաստի լուծումներ, ինչպես նաև հավելվածներ` ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը:

«Eurasia Mobile Challenge» մրցութի շրջանակում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և մասնակցության ուղեգիր` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսին Բարսելոնում։

Մրցույթին գրանցվել և պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է http://www.eurasiamobilechallenge.com/ կայքում: Գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը:

«Beeline–ն արդեն երկրորդ տարին է, ինչ աջակցում է այս խոշորագույն թվային մրցույթի իրականացմանը նաև Հայաստանում: Նախորդ տարին ցույց տվեց, որ մենք ունենք  նորարարար և ստեղծագործ բազմաթիվ երիտասարդներ, ում կողմից մշակած հավեվածները և առաջարկված լուծումները կարող են մրցունակ լինել ոչ միայն ազգային այլ նաև միջազգային հարթակներում: Միաժամանակ, այսօր մեր երկրում կան շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր  չունեն բավականաչափ ֆինանսական միջոցներ և փորձ, որպեսզի կարողանան կյանքի կոչեն իրենց նորարարական գաղափարները: Այս մրցույթը հիանալի հարթակ է հենց նման շնորհալի երիտասարդների համար, ովքեր կկարողանան կառուցել իրենց ապագան մեր աջակցության և ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգնությամբ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։  Մրցույթի տարածքային փուլում միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ կիրկանացվեն  մի շարք սեմինարներ և դասընթացներ, որոնց ընթացքում թիմերը կկարողանան ավելի մանրամասն վերլուծել իրենց կողմից ներկայացված գաղափարը, հնարավորություն կունենան այն բերել վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել հանձնաժողովի դատին։ Տեղական փուլում ներկայացված գաղափարները կգնահատվեն տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային կիսաեզրափակչի  երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. Բարսելոնում:

Նշենք, որ բջջային հավելվածների մշակման եվրազիական մրցույթը Բարսելոնում կայանալիք Global Mobile Challenge համաշխարհային խոշորագույն մրցույթի մի փուլն է հանդիսանում։ Մրցույթին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից Ղազախստանից, Ուկրանիայից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։




Լրահոս