Պիգմենտային հետքերը խնդիր է, որը ծանոթ է շատերին: Այն մեծ դիսկոմֆորտ է առաջացնում, հատկապես, եթե այդ հետքերն առաջանում են դեմքի վրա:
Սակայն ժողովրդական բժշկության մեջ մեծ թվով արդյունավետ միջոցներ կան, որոնք օգնում են ազատվել այդ խնդրից:
Ինչպես արդյունավետ ազատվել պիգմենտային հետքերից.
Բաղադրիչներ՝
– 1 ճաշի գդալ ծիծեռնախոտի (չիստոտել) մանրացված տերևներ
– 150 գ ջուր
Օգտագործման եղանակը՝
Մանրացված տերևները եռացրեք, սպասեք մինչև հովանա, ապա թրմեք այն: Դեմքն ամեն օր քնելուց առաջ բամբակե սկավառակով մաքրեք այդ խառնուրդով: Նման բուժում անցկացրեք 2 ամսվա ընթացքում:
2 շաբաթ անց արդյունքն ակնհայտ կլինի: