ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձն աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ հեռակա ուսանող է, ապա նա կարո՞ղ է ուսման համար արձակուրդ ստանալ: Եթե այո, ապա ո՞ր օրենքով է կարգավորվում այս հարցը:

Մերուժան Սահակյան (26 տարեկան, զինծառայող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մերուժան Սահակյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, զինծառայողներին տրվող հերթական արձակուրդից բացի, նախատեսում է նաեւ ուսման հետ կապված լրացուցիչ արձակուրդ: Մասնավորապես «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընտանեկան հանգամանքների բերմամբ, ուսման կապակցությամբ եւ այլ հարգելի պատճառներով զինծառայողներին տրվում է լրացուցիչ արձակուրդ մինչեւ 10 օր տեւողությամբ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե շատ լավ է, որ օրենքը զինծառայողներին թույլ է տալիս բացառությունների դեպքում ստանալ իրենց հասանելիք արձակուրդը: Բայց ավելորդ ենք համարում խոսել դրան առնչվող բազմաթիվ հարցերի ու քաշքշուկների մասին, երբ շատ դեպքերում հնարավորը դարձնում են անհնարին, եւ քաղաքացին օրենքով տրվող արձակուրդը միայն երկարուձիգ ճանապարհ անցնելուց հետո է կարողանում ստանալ:




Լրահոս