Շատ կանանց անհանգստացնում է այս խնդիրը, հատկապես, եթե անցանկալի մազեր են հայտնվում վերին շրթունքի վրա:
Այդ խնդիրը կարող է ժառանգականությամբ պայմանավորված լինել, ինչպես նաև տարիքային փոփոխություններով…
Դեմքի վրա անցանկալի մազերից ազատվելու մի շարք միջոցներ գոյություն ունեն. պինցետ, մոմ, շաքար, քիմիական կամ լազերային էպիլյացիա: Սակայն այդ բոլոր միջոցները ցավոտ պրոցեդուրաներ են, որոնք կարմրացնում են մաշկն ու մեծացնում մազերի աճի ռիսկը:
Առավել պարզ և անցավ միջոց ստանալու համար.
Անհրաժեշտ է՝
– 1 ճաշի գդալ աղացած քրքում
– 2 ճաշի գդալ սիսեռի ալյուր
– 1-2 թեյի գդալ կաթ
Պատրաստման և օգտագործման եղանակները՝
Բոլոր բաղադրիչները խառնեք մինչև միասեռ զանգված ստանալը: Ստացված խառնուրդը հաստ շերտով քսեք մազերի աճի ուղղությամբ: Թողեք մոտ 20 րոպե մինչև չորանալը: Մաքրեք միջոցը մազերի աճին հակառակ հին ատամի խոզանակի կամ տաք ջրի մեջ թաթախված կոշտ սպունգի օգնությամբ:
Կրկնեք պրոցեդուրան շաբաթական 3-4 անգամ: Մազերն ամեն անգամ առավել բարակ և բաց գույնի կդառնան, իսկ մեկ ամիս անց մեկընդմիշտ կվերանան: