Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ Առաքել Միրզոյանն է: Նա ծնվել է 1989 թվականին Էջմիածնում: Նա սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:
Ծանրամարտով զբաղվում է 5 տարեկանից: Առաքելը 2009 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է: Առաքելը շարունակում է հոր՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի գործը:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Այո, ունեմ: Այն նվեր է նշանածիս կողմից՝ Տիրամոր պատկերով արծաթյա վզնոց է: Միշտ ինձ հետ է, թե ճանապարհին, թե մրցումների ժամանակ, թե առօրյայում:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Առաջին հերթին ընտանիքիս անդամներին՝ հայրիկիս, մայրիկիս, քրոջս և նշանածիս:
–Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Խաղաղություն, համերաշխություն և փառք ու պատիվ:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Ամբողջ ազգի:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Որպես ուրախ և հիշարժան խաղեր:
Ծանրորդներ` Գոռ Մինասյան
Լողորդներ՝ Վահան Մխիթարյան
Ձյուդոյիստ`Հովհաննես Դավթյան
Աթլետներ՝ Գոռ Ներկարարյան
Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան
Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե
Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան
Բռնցքամարտիկներ՝ Հովհաննես Բաչկով
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին