Հիմա որևէ զիջման մասին պետք չէ խոսել. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր մոտեցումը եղել է և մնում է այն, որ հայը հայի վրա չպիտի կրակի և իշխանությունը արել է ամեն բան, որպեսզի արյուն չհեղվի և մենք վստահ ենք, որ կգտնվի խաղաղ հանգուցալուծումը: Այսօր ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նա, անդրադառնալով զիջումների նշեց, որ հիմա որևէ զիջման մասին պետք չէ խոսել, այլ պետք է մտածել իրավիճակը առանց նոր արյունահեղության լուծելու մասին. «Մենք պետք է կարողանանք իսկապես ճիշտ դասեր քաղել այս ամենից: Այսօր գնում են դատական նիստեր, որոշումներ են կայացվում և պատգամավորների կողմից որևէ կոչերը կարող են ավելի լարել իրավիճակը: Մեր գլխավոր սկզբունքը եղել է և մնում է գործընթացին չվնասելը»:

Իսկ անդրադառնալով խմբավորման անդամների ահաբեկիչ անվանելուն` նա նշեց, որ հստակ որակումներ կտրվեն հետո, սակայն մեր երկրում չպետք է ոչ ոք զենք բարձրացնի մյուսի դեմ:




Լրահոս