Գևորգ Կոստանյանը՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սպասվող պատժի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որեւէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի հռչակագրով նախատեսված ապստամբության իրավունքը չի ենթադրում զենք եւ բռնություն: Իսկ անզեն ապստամբությունը, Կոստանյանի պատկերացմամբ, հետեւյալն է. «Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ են»:

Իսկ ինչ ճակատագիր է սպասվում հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին. «Ժողովուրդ»-ի այս հարցին գլխավոր դատախազը պատասխանեց. «Հարուցված է քրեական գործ, եւ իրավիճակն ինքնին դեռեւս ակտիվ եւ զգայուն փուլում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմաթիվ գործողություններ են իրականացվում, եւ հիմա իրավական հստակ գնահատական տալու համար դեռ վաղ է: Հիմա իրավական հանգուցալուծման առումով որեւէ կանխատեսում անելը ճիշտ չէ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս