Աշտարակում վեճն ավարտվել է երկու մարդու սպանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին` գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացած վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ:
Մինչ ոստիկանները պարզում էին հանգամանքները, Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Աշտարակի ոստիկանություն, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին շրջանում մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Արմենիա բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվում է, որ Աշտարակի հիվանդանոց տեղափոխված մահացածը տեղի Ներսես Աշտարակեցի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Գալստյանն էր:
Գիշերը ժամը 04:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված անձը նույնպես մահանում է, ով տեղի Թամազյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Պապյանն էր:
Մանրամասները`shamshyan .com-ում




Լրահոս