
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ ՀՀ ֆինանսների նախարարության ու պետեկամուտների կոմիտեի, ասել է թե` մեր երկրի փող հավաքող ու ծախսող մարմինների մասնագետները փորձում են պարզել, թե պետական բյուջեի հաշվեհամարներին հավաքվող հարկերը ինչու են նախատեսվածից շեշտակի պակասել: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, հուլիս ամսվա երկրորդ կեսի հարկային մուտքերը կտրուկ նվազել են: Մասնագիտական կարծիք կա, որ քիչ հարկ վճարելու պատճառը ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված խուճապային տրամադրություններն են:
Տպավորություն է, թե «երկիրը կանգնել է», բոլորն ինչ-որ բանի են սպասում: Բայց եթե ուսումնասիրությամբ պարզվի, որ տնտեսվարողները օբյեկտիվ պատճառներով են քիչ հարկ վճարում, կնշանակի, որ Հայաստանի տնտեսության ճգնաժամն ավելի է խորացել: Մյուս կողմից բացառված չէ, որ տնտեսվարողները պարզապես որոշել են օգտվել նախընտրական տարվա ընձեռած հնարավորություններից եւ քիչ են հարկ վճարել` համոզված լինելով, որ չեն ճնշվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: