
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից մի քաղաքացու բջջային հեռախոսը գողանալու մասին: Նոյեմբերի 1-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1998 թ. ծնված Սարգիս Թ.-ն, որը ոստիկանության բաժնում խոստովանել է կատարածը: Գողոնն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: