
Ուկրաինայի Սումսկայա մարզում փորձարարական կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ է զոհվել, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով մարզի դատախազության մամուլի ծառայությանը:
«Х-27 «երկիր-օդ» դասի հրթիռների 7 մարտագլխիկ է պայթել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դատախազության տեղեկությունների համաձայն՝ հրթիռի մարտագլխիկները բերվել են փորձարական կայան վերամշակման համար:
Հաղորդվում է, որ 3 մարդ է զոհվել, նրանց թվում՝ ՆԱՏՕ-ի մեկ ներկայացուցիչ: