Իրանում մի խումբ կանանց ձերբակալել են հեծանիվ քշելու համար: Այս մասին հայտնել է Իրանի ընդդիմությունը, փոխանցում է Lenta.ru-ն:
Ընդդիմության տեղեկություններով՝ մի խումբ կանայք փորձել են հեծանվավազքի մասնակցել: Երկրի քաղաքացիներին առաջարկվել է հաղթահարել մոտ 5 կմ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Մարիվան քաղաքի կենտրոնից մինչև Զարիվար լիճ:
Սակայն նրանց մոտեցել են ոստիկաններն ու ասել, որ կառավարական նոր հրահանգի համապատասխան կանանց չի թույլատրվում հեծանիվ քշել:
Նրանցից պահանջել են հայտարարություն ստորագրել, ըստ որի՝ նրանք հետագայում չեն կրկնի իրենց արարքը: