Ամերիկացի գեներալին մեղադրում են ապստամբների հետ բանակցելու մեջ. բողքի ակցիա ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անատոլիայի երիտասարդական ասոցիացիայի ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազայում, փոխանցում է Sabah պարբերականը:

Ակտիվիստները մեղադրում են ԱՄՆ-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Ավելի վաղ Yeni Safak պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի գեներալ Ջոն Քեմփբելն օգնել է ապստամբներին և նրանց հետ գաղտնի բանակցություններ վարել Ինջիրլիք ավիաբազայում:

Բացի այդ, թուրքական իշխանություններն ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին, ում Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջում կատարելու մեջ:

Ակտիվիստները հակաամերիկյան լոզունգներ են հնչեցրել և կոչ արել երկրի քաղաքացիներին միանալ նման ակցիաներին:




Լրահոս