
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը որոշեց անապահով ընտանիքների համար փոխհատուցել 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել էր 6, 93 դրամով, կառավարությունը և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը քննարկել ու պայմանավորվել էին այդ ավելացումը փոխհատուցել երկուստեք:
«Էլեկտրաէնեգիայի սակագինն այս տարվա օգոստոսի 1-ից նվազել է 2.61 դրամով: Փաստորեն սակագինը թանկանում է 4,35 դրամով: Հարցը քննարկել ենք նաև հանրապետության նախագահի հետ, և այդ ծախսը կառավարությունը վերցնում է իր վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: