Երևանում, եղանակով պայմաններից ելնելով, աշնանային ծառատունկի նպաստավոր ժամկետ է որոշված նոյեմբերի 1-20-ը. այս ընթացքում մայրաքաղաքում շուրջ 20.000 ծառ է տնկվելու։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տարեկան ծառատունկից բացի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման կարգի սահմաններում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում նվազագույնը մեկական մշտադալար են տնկելու։ Մշտադալարների տունկը արդեն մեկնարկել է Երևանի բոլոր վարչական շրջանում։ Արաբկիր վարչական շրջանում, օրինակ, վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի խոսքով, արդեն 50 տնտեսվարողներ արձագանքել են քաղաքապետի առաջարկին։