
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Հիդաշելին այսօր հրաժարականի մասին դիմում է ներկայացրել, փոխանցում է Eurasnews-ը:
«Այսօր ընդունված քաղաքական որոշման համաձայն՝ երկրի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին, որպեսզի վերջինս ընդունի նրա հրաժարականի դիմումը»,-ասվում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիդաշելին կպաշտոնավարի մինչև օգոստոսի 1-ը:
Հիշեցնենք, որ Հիդաշելին հրաժարական ներկայացնելու ցանկություն էր հայտնել դեռևս հուլիսի սկզբից: