
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից մի քաղաքացու դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները նոյեմբերի 1-ին, ժամը16.30-ին, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Կատարվում է նախաքննություն: