Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի համար մենախցում չկան հաշմանդամություն ունեցող անձի համար բավարար պայամններ: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ենիգոմշյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը. «Մեկուսարանում չկան հաշմանդամություն ունեցող անձի համար տարրական պայմաններ»:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը, կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ: