Երևանում տիրող ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքերը. կլոր սեղան քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացվեց, որի շրջանակներում քննարկվեց Երևանում տիրող ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքերը: Նախաձեռնողներն են Չորսի նախաձեռնությունը` Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը, Զարուհի Հովհաննիսյանը և Ստեփան Դանիելյանը:

«Հանրապետությունում պայթունավտանգ իրավիճակ է արդեն 2 շաբաթ: Պատրաստվել է մի փաստաթուղթ, որն ունի հետևյալ թեզերը:

1.Վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հրատապ քայլեր` քաղբանտարկյալների ազատում, բերման ենթարկվածների ազատում, զինյալ տղաներին սննունդով ապահովվել և այլն:

2.Կարճաժամկետ հրատապ քայլեր` Ոստիկանության, Ազգային անվտանգություն ծառայության հրաժարական, Արցախի հետ կապված թափանցիկություն, կառավարության փոփոխություն և այլ կետեր»,-նշեց 4 նախաձեռնող անդամներից ` Զարուհի Հովհաննիսյանը:

Նշենք, որ վերոնշյալ փաստաթուղը դեռ ամբողջովին պատրաստ չէ:

Ապա Արթուր Սաքունցը հավելեց, որ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար պետք է ճանապարհային նոր քարտեզ:
«Կոչ եմ անում սրտացավ և մտահոգ քննարկումներ անցկացնել այս պայթունավտանգ իրավիճակից դուրս գալու համար»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում` քիչ անց:




Լրահոս