Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը վերջին անգամ որդիների հետ խոսել է նախօրեին: ArmLur.am-ի հետ զրույցում Արմեն Կյուրեղյանը նշեց, որ դրանից հետո որդիների հետ կապ հաստատվել չի հաջողվել:
«Ես ոչ թե լռություն եմ տեսնում, այլ կապ չկա իրենց հետ: Դա ինֆորմացիայի բացակայություն է, մենք չգիտենք` այնտեղ ինչ է կատարվում», – նշեց նա:
Կյուրեղյանի խոսքով` հարցի ճիշտ լուծումը կլինի Սէֆիլյանի և խմբավորման անդամների հանդիպումը: «Ես ելքը տեսնում եմ դրա մեջ: Միթե դժվար է Ժիրայր Սէֆիլյանին մտցնել բանակցությունների մեջ», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան