ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք կրկին կանցկացնի։ Այս մասին Փաշինյանը նշեց ArmLur.am-ի հետ զրույցում։
«Ստորագրահավաքի ժամկետն ավարտվելուց հետո շարունակվում են արձագանքերը, այնպես որ չի բացառվում։ Առնվազն 14 հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որով անհրաժեշտ են համարում արտահերթ նիստը», -հավելեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան