
Ռուսաստանն ու Իրանը 4 էներգաբլոկ կառուցելու մասին պայմանագիր են կնքել, համաձայնության եկել ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ, ինչպես նաև մշակել 5 տարվա ռազմավարական ծրագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանն Իրանին 2,2 միլիարդ եվրոյի չափով միջկառավարական վարկ է տրամադրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Իրանի միջկառավարական ռուս-իրանական հանձաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզիի հետ բանակցություններից հետո:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ-ն 1,2 միլիարդ եվրոյի չափով արտահանման վարկ է տրամադրել Իրանին՝ իսլամական հանրապետությունում էլեկտրակայանների կառուցման համար: