Շենգավիթի քննչական բաժնից դուրս եկած «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերած դանակն արժե 1200 դրամ: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում:
«Սերժիկ Սարգսյանն իր բովանդակ խելքով, իր քննչականով չկարողացավ մի գործ սարքել: Խոշտանգումներ չեն եղել» , – նշեց նա` խոստանալով այլ բաների մասին խոսել ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` իրեն առանց որևէ հիմքի 16 ժամ պահել են, մինչև քննիչը մեղադրանք է առաջադրել: