Նոյեմբերի 4-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ Ոստիկանության հոսպիտալի մոտ, այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ավանի դաշտ փողոցի թիվ 7/1 հասցեում` “Գալուստ Եփրեմյան” ԱՁ-ին պատկանող փայտի մշակման արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.11-ին, մարվել՝ 11.15-ին: Այրվել է արտադրամասի չորանոցում կուտակած 4 խմ փայտ:
Հրդեհ՚ փայտի մշակման արտադրամասում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ