
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մտադիր են ՀՀ պետական բյուջեի հաշվին վերանորոգման որոշակի աշխատանքներ իրականացնել: Ավելին, ինչպես փաստում են “Ժողովուրդ”-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այս տարի նախագահի նստավայրը մոտ 1 մլն դրամ է տրամադրել “ճարտարապետական կոնստրուկտորական նախագծային եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման համար”: Իսկ այդ աշխատանքները վստահել են “Արքիտեկչըլ Լայն Պրոջեկտս” ՍՊԸ-ին: Նշենք, որ 2014թ. պետական բյուջեից նախատեսված է 50 մլն դրամ էլ տրամադրել նախագահականին` “վարչական օբյեկտների շինարարություն” եւ 250 մլն դրամ էլ` “վարչական օբյեկտների վերանորոգում” անվան տակ:
“Ժողովուրդ” օրաթերթի 648 համար