Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է ողջ երկրի տարածքով ռազմական հեղաշրջման փորձի համար օգտագործված գոտիների փակման որոշման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Յըլդըրըմի խոսքով՝ փակվել է Անկարայի մոտակայքում գտնվող Աքընջը ավիաբազան, որն օգտագործվել է ռազմական հեղաշրջման կազմակերպիչների կողմից:
«Բազան, որում թաքնվել են դավաճանները, կփակվի»,-ասել է նա:
Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ դրանց փոխարեն հուշարձաններ կստեղծվեն՝ ի հիշատակ ապստամբների հետ մարտերի ժամանակ զոհվածների: