Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): Թե ինչ վնասվածք է ստացել, վերջինս դժվարացավ ասել: Վարուժան Ավետիսյանը նշեց, որ եթե այդպես շարունակվի, իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության: «Մենք չենք ուզում արյունահեղություն, մենք ահաբեկիչներ չենք: Արայիկ Խանդոյանը մոտեցավ` պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյոք ռո՞ւմբ է, թե՞ ոչ. այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվեց»:
Վարուժան Ավետիսյանը չմանրամասնեց` արդյոք այնտեղ գտնվող բժիշկները կարո՞ղ են օգնել Խանդոյանին, թե՞ ոչ՝ ընդգծելով, որ ժամանակը ցույց կտա:
«Մենք բավարար ուժեր ունենք, որ իրենց լուրջ հարված հասցնենք»:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: