
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 31-ի արտագնա նիստում 2013թ-ի պետբյուջեում կատարել է վերաբաշխում. ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 107.5 միլիոն դրամ` Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար, եւ 228 միլիոն դրամ էլ հատկացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Կոմիտեին հատկացված գումարը որպես ֆինանսական աջակցություն տրամադրվելու է “Վեդի”, “Մասիս”, “Խոյ”, “Ջրվեժ-Ձորաղբյուր” և “Թալին” ընկերություններին: