Մոսկվան և Վաշինգտոնը ԼՂ հարցի շուրջ քննարկում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան և Վաշինգտոնը երեկ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտի հանդիպման շրջանակներում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Զրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայի և Կովկասի իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի կոնֆլիկտին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ ակտուալ խնդիրներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:




Լրահոս