Ալբերտ Բաղդասարյանը բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտնում է, որ քիչ առաջ բերման է ենթարկվել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, ով այս օրերին ակտիվորեն ելույթներ էր ունենում Ազատության հրապարակում և Խորենացու փողոցում:

Սանասարյանը կրկին կոչ է անում հավաքվել Ազատության հրապարակում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին, որ այս պահին տեղեկություններ հաղորդել չեն կարող:




Լրահոս