Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստերը մոտենում են ավարտին: ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակայնը նշեց, որ գործն ավարտական փուլում է. «Ըստ էության` ամեն ինչ, ամենայն մանրամասնությամբ քննվել է, այժմ գործը գտնվում է ավարտական փուլում»:
Մեր այն հարցին, որ, ըստ մեր տեղեկությունների, մեղադրող դատախազը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել, որպեսզի պատժի ձևը լինի ցմահ դատապարտումը, փաստաբանն ասաց, որ այլ բան ուղղակի սպասել չի էլ կարելի. «Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչ է պատրաստվում անել մեղադրող դատախազը, բայց այլ պատիժ լինել ուղղակի չի կարող: Մենք պետք է լինենք հետևողական, որ պատիժ կրի ոչ միայն Պերմյակովը, այլև նրա պետությունը»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: