Որոշ տեղեկություններով` կրակողները ռուս դիպուկահարներ են. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ կատարվում է այս օրերին մեր թուլություն է, ոչ թե իշխանությունների: Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունենալով` հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով այսօր ՊՊԾ գնդի տարածքում վիրավորներ ունենալու հանգամանքին. «Հենց մենք թուլացրեցինք մեր դիրքերը, ամեն ինչ այսպես եղավ: Երբ տանը նստած գարեջրով հոգեպես աջակցում և կարեկցում ենք, պետք չի դա, մեզ պետք է նաև ֆիզիկական աջակցություն: Ըստ որոշ տեղեկությունների` այնտեղ աշխատում են ռուս դիպուկահարներ: Ես պահանջում եմ, որպեսզի իրավապահները պատասխանեն` որքանով է դա ճիշտ»:




Լրահոս